ՖԱ֊ն չի պատժի «Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնին՝ Պրեմիեր լիգայում «Էվերթոնի» դեմ խաղի ավարտից հետո ստեղծած միջադեպի համար:
Գուդիսոն Պարկում կայացած խաղում չկարողանալով օգնել իր թիմին, Ջեքսոնը եզրափակիչ սուլիչից հետո բռնեց «Էվերթոնի» պաշտպան Նաթան Պատերսոնի պարանոցից և կոկորդից:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ստիպված է եղել անձամբ մի կողմ քաշել Ջեքսոնին, իսկ այսօր առավոտյան հաղորդվեց, որ միջադեպը կարող է հանգեցնել 22 ամյա սենեգալցու որակազրկմանը։
Այնուամենայնիվ, Evening Standard-ը պնդում է, որ մրցավար Մայքլ Օլիվերը հստակ տեսել է միջադեպը և ինքն է որոշում կայացրել որևէ գույնի քարտ ցույց չտալ Ջեքսոնին:
Օլիվերը դա նշել է ՖԱ-ին կատարած իր զեկույցում, ուստի ՖԱ-ն չի կարողանա որևէ պատժամիջոցներ կիրառել Ջեքսոնի նկատմամբ, ով Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում 6 գոլի հեղինակ է դարձել։