«Մանչեսթեր Սիթին» համաձայնության է եկել «Ռիվեր Փլեյթի» հետ հարձակվողական ոճի կիսապաշտպան Կլաուդիո Էչևերիի ձեռքբերման շուրջ։
Ինչպես հայտնում է The Guardian-ը, «Սիթին» առաջ է անցել «Բարսելոնայից» Էչևերիի համար պայքարում: «Սիթին» համաձայնվել է վճարել 25 մլն եվրո (21,7 մլն ֆունտ) Արգենտինայի մինչև 17 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստի համար:
«Սիթին» պայմանավորվածություն է ձեռք բերել «Ռիվեր Փլեյթի» հետ, որ Էչևերին հաջորդ տարի կմնա արգենտինական ակումբում՝ արդեն վարձավճարով։ Փաստորեն, Կլաուդիոն կգնա «Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսի ճանապարհով։
«Ռիվեր Փլեյթը» ստիպված էր գործարք կնքել «Սիթիի» հետ այն բանից հետո, երբ Էչևերին հրաժարվեց երկարաձգել իր գործող պայմանագիրը, որը ուժի մեջ է մինչև 2024 թվականի ավարտը։
Գործարքն այժմ լիովին համաձայնեցված է, և 17 ամյա կիսապաշտպանը, որը ստացել է «El Diablito» (փոքրիկ սատանա) մականունը, հաջորդ ամիս պաշտոնապես կդառնա Պրեմիեր լիգայի չեմպիոնների ակումբի անդամ: