• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լավիան նոր վնասվածք է ստացել իր նորամուտի խաղում

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ռոմեո Լավիան նոր վնասվածք է ստացել լոնդոնյան ակումբի կազմում իր նորամուտի ժամանակ։

Օգոստոսին «Չելսին» «Սաութհեմպտոնից» ձեռք բերեց Լավիային 58 միլիոն ֆունտով, սակայն Ռոմեոյի նորամուտը «կապույտների» կազմում հետաձգվեց ավելի քան չորս ամսով մարզման ժամանակ ստացած կոճի վնասվածքի պատճառով:

Լավիան վերջապես իր նորամուտը նշեց երեկ երեկոյան, երբ 19 ամյա բելգիացին խաղադաշտ դուրս եկավ «Կրիստալ Փելեսի» դեմ խաղի վերջին կես ժամին մասնակցելու համար:

Այդ խաղում տարած հաղթանակից հետո պարզ դարձավ, որ Լավիան հերթական վնասվածքն է ստացել, սակայն «կապույտների» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարծում է, որ Ռոմեոն երկար չի մնա հիվանդանոցում:

«Ես մի փոքր անհանգստանում եմ Լավիայի համար: Նա խաղն ավարտեց որոշակի խնդիրներով, բայց հուսով եմ, որ դա այդքան էլ լուրջ վնասվածք չի»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը:

Հետաքրքիր փաստեր