«Քուինս Պարկ Ռեյնջերսը» մերժել է թիմի կիսապաշտպան Ալեխանդրո Ֆաուրլինի համար արված «Պալերմոյի» առաջարկը:
Ֆաուլինը մեկն է այն առաջատարներից, ովքեր 2010թ-ին օգնեցին «ռեյնջերներին» վերադառնալ Պրեմիեր Լիգա: Սակայն այժմ 26-ամյա արգենտինացին չի կարողանում ցույց տալ իր լավագույն որակները:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, չնայած որ «ՔՊՌ» մերժել է «Պալերմոյի» առաջարկը, սակայն մեծ է հավանականությունը, որ ֆուտբոլիստը այս հունվարին կլքի «Լոֆտուս Ռոուդը»:
-Ալեխանդրոն չկա Ռեդնապի խաղային պլանում, սակայն սա ֆուտբոլ է և մենք դրան նորմալ ենք վերաբերվում: Այժմ մենք փորձում ենք բանակցություններ հաստատել այլ ակումբների հետ: Ավելի շատ հետաքրքրություն կա Իտալիայից,- ասել է ֆուտբոլիստի գործակալ Լուկա Կոմինելլին: