«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին եզրային հարձակվող Ջեսի Լինգարդը աշխատանքից ազատել է իր գործակալներին այն բանից հետո, երբ նրանք չկարողացան նրա համար նոր ակումբ գտնել:
Լինգարդը ազատ գործակալի կարգավիճակ է ձեռք բերել, «Նոթինգհեմ Ֆորեստի» հետ նրա մեկ ամյա պայմանագրի ավարտից հետո:
Լինգարդն անցած ամառ չկարողացավ նոր ակումբ գտնել, իսկ հետո չհաջողվեց համաձայնության գալ Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթիֆակի» հետ:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, Լինգարդը հիասթափված է նոր ակումբի երկարատև փնտրտուքներից, ինչի արդյունքում Ջեսին խզել է հարաբերությունները իրեն ներկայացնող գործակալների հետ:
Լինգարդը դժգոհ է, որ «Ֆորեստից» հեռանալուց հետո ստացած խնդրանքներն ու առաջարկները չեն դարձել նյութական։
Ավելացնենք, որ 31 ամյա անգլիացին այժմ անհատական ծրագրով մարզվում է Դուբայում։