«Բրենտֆորդը» կարող է վարձակալել «Տոտտենհեմի» ձախ պաշտպան Սերխիո Ռեգիլիոնին:
Հիշեցնենք, որ Ռեգիլիոնն այս մրցաշրջանի առաջին կեսն անցկացրեց «Մանչեսթեր Յունայթեդում», որը հունվարի սկզբից որոշեց խզել Սերխիոյի վարձակալության պայմանգիրը։
«Յունայթեդի» կայացրած որոշումը՝ Ռեգիլիոնի վարձակալական պայմանագիրը ժամանակից շուտ խզելու վերաբերյալ, բացատրվում է Լյուկ Շոուի և Տիրել Մալասիայի ապաքինմամբ:
Ըստ Evening Standard-ի, Ռեգիլիոնը սկզբում ցանկանում էր մեկնել իր հայրենի Իսպանիա մրցաշրջանի երկրորդ կեսի համար, բայց «Բրենտֆորդը» Սերխիոյին դարձրեց հունվար ամսվա հիմնական նպատակ:
Ռեգիլիոնը շուտով կժամանի «Բրենտֆորդ»՝ բուժզննում անցնելու համար: Սերխիոն իր տեղի համար պետք է մրցի 21 ամյա Աարոն Հիցքեյի հետ, ով ազդրի վնասվածքի պատճառով չի վերադառնա մինչև փետրվար։