«Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը ապաքինվել է ուսի վնասվածքից և սպասվում է, որ «կարմիրների» հայտացուցակում կհայտնվի չորեքշաբթի օրը Լիգայի գավաթի կիսաեզրափակիչ խաղին՝ «Ֆուլհեմի» դեմ։
Ռոբերտսոնը չի մասնակցել ոչ-մի հանդիպման ավելի քան երեք ամիս՝ հոկտեմբերին Շոտլանդիայի հավաքականի կազմում Իսպանիայի հավաքականի դեմ խաղի ժամանակ ուսի վնասվածք ստնալուց հետո:
Այս վնասվածքի պատճառով նա ենթարկվեց վիրահատության, իսկ հիմա 29 ամյա պաշտպանն արդեն ապաքինվել է և վերսկսել է մարզումները ընդհանուր խմբի հետ։
«Սկսենք Ռոբերտսոնից, քանի որ նա երեկ մարզվել է ընդհանուր թիմի հետ: Նա բաց է թողել 13 շաբաթ և ենթարկվել է վիրահատության: Նա հիանալի աշխատանք է կատարել, հատկապես վերականգնողական փուլի վերջին փուլում, ուստի մարզական գիտության տեսանկյունից առողջ է: Այժմ նա պետք է մարզավիճակ ձեռք բերի թիմի հետ լիարժեք մարզումների միջոցով:
Նրա վերադարձը շատ մեծ առավելություն է: Մենք սպասում էինք նրան, նա մեր առաջատարներից մեկն է: Ես հենց նոր հանդիպեցի նրան ճաշարանում և նա ասաց. «Պեպ, իմ մարզահագուստը ինձ հետ է»: Այսպիսով, նա ցանկանում է լինել թիմի հետ, և դա լավ է» – «Լիվերպուլի» մարզչի օգնական Պեպ Լինդերսի խոսքերն է մեջբերում «կարմիրների» պաշտոնական կայքը: