Ֆիլ Ֆոդենի հեթ-տրիկը թույլ տվեց «Մանչեսթեր Սիթիին» 1:3 հաշվով կամային հաղթանակ տանել «Բրենտֆորդում» և Պրեմիեր լիգայի առաջատար «Լիվերպուլից» ունեցած միավորների տարբերությունը հասցնել երկուսի:
«Տոտտենհեմից» կրած 3-2 հաշվով պարտությունից հետո Սերխիո Ռեգիլիոնը վերադարձավ «մեղուների» մեկնարկային կազմ՝ փոխարինելով Քեյն Լեյվիս-Պոտեռին։
«Սիթին» խաղը մեկնարկեց Ռուբեն Դիասի, Քայլ Ուոլկերի, Բեռնարդու Սիլվայի և Էրլինգ Հոլանդի հետ:
«Բրենտֆորդ» 1 – 3 «Մանչեսթեր Սիթի»
Գոլեր՝ Մոպե – Ֆոդեն (3)
Դեղին՝ Մոպե