«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Բաստին Շվայնշտայգերը հայտարարել է, որ «Լիվերպուլում» աշխատելը երազանք է Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի համար։
Բուքմեյքերները Ալոնսոյին համարում են Յուրգեն Կլոպին փոխարինելու գլխավոր ֆավորիտ, ով մրցաշրջանի ավարտից հետո հեռանում է «Լիվերպուլից»։
Շվայնշտայգերը Ալոնսոյի կողքին խաղացել է «Բավարիայի» կազմում 2014/15 մրցաշրջանում, և նա չի կասկածում, որ Խաբին առաջիկա ամառ ավելի առաջ կգնա:
-Ես ճանաչում եմ նրան և վստահ եմ, որ նրա երազանքը «Լիվերպուլը» մարզելն է: Վստահ եմ, որ նա ամռանը կլքի «Լևերկուզենը»,- Շվայնշտայգերի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը։