«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հայտնել է, որ ակումբը չի պատրաստվում վաճառել թիմի բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելայնիին, ում ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է Լոնդոնի «Չելսին»:
-Խորհուրդ եմ տալիս ուշադրություն չդարձնել այն ամենին, ինչ գրում են թերթերը: Մեր նպատակն է պահել բոլոր առաջատարներին և ես չեմ պատրաստվում խոսել ինչ որ մեկի մասին: Հուսով եմ, որ Ֆելայնին մրցաշրջանի մնացած հատվածն էլ կանցկացնի «Էվերթոնում»,- ասել է Մոյեսը: