• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Նյուքասլը» ձեռքից բաց է թողնում Լոիկ Ռեմիին

Լոիկ Ռեմի«Մարսելի» հարձակվող Լոիկ Ռեմիի տեղափոխությունը «Նյուքասլ» վտանգված է: «Քուինս Պարկ Ռեյնջերսն» ու ևս մեկ ակումբ, որի անունը հայտնի չէ, համաձայնության են եկել «Մարսելի» հետ:

Հիշեցնենք, որ անցած հանգստյան օրերին «Մարսելն» ընդունեց «Նյուքասլի» առաջարկը, ըստ որի «կաչաղակները» պատրաստ էին վճարել 10 մլն ֆունտ Ռեմիի համար: Կիրակի օրը ֆուտբոլիստը մեկնեց Անգլիա` բուժզննում անցնելու և բանակցելու անձնական պայմանագրի պայմանների շուրջ: Թվում էր, որ Ֆրանսիայի ազգային հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստին ոչինչ չի խանգարի տեղափոխվել «Նյուքասլ»: Նույնիսկ Ջո Բարտոնը, որը նախկինում խաղացել է «Նյուքասլում», հրապարակավ հաջողություն ցանկացավ Ռեմիին:

Մինչդեռ այսօր հայտնի է դարձել, որ երկու այլ ակումբներ համաձայնության են եկել «Մարսելի» հետ տրանսֆերային արժեքի շուրջ և ստացել իրավունք վարել բանակցություններ հենց ֆուտբոլիստի հետ:

-Մենք ունենք համաձայնություն «Նյուքասլի», ինչպես նաև «Քուինս Պարկ Ռեյնջերսի» և ևս մեկ ակումբի հետ,- հայտնել է «Մարսելի» սպորտային տնօրեն Ժոզե Անիգոն RTL-ին տված հարցազրույցում:

Իրադարձությունների նման շրջադարձը չի վրիպել Ջո Բարտոնի տեսադաշտից: Այս անգամ նա վստահաբար նշել է, որ Ռեմին տեղափոխվում է «ՔՊՌ»: Թվիթերյան իր էջում Բարտոնը գրել է հետևյալը. «Հրաշագործն ինձ հենց նոր ասաց, որ Լոիկ Ռեմին կնքել է պայմանագիր «ՔՊՌ»-ի հետ: Չգիտեմ, թե ինչ եղավ «Նյուքասլի» հետ: Հավանաբար նորից Լլամբիասը (գործադիր տնօրենը)»:

Ըստ Sky Sports պարբերականի` Ռեմին պատրաստվում է մերժել «Նյուքասլին» և ընդունել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» առաջարկը: Այսօր Լոիկը պետք է բուժզննում անցնի Լոնդոնում:

Հետաքրքիր փաստեր