«Մանչեսթեր Յունայթեդը» հայտնել է, որ կնքել է երկու նոր 3-ամյա պայմանագիր չինական ընկերությունների հետ:
«Կարմիր սատանաների» նոր գործընկերներն են դարձել ոչ ալկոհոլային խմիչքներ արտադրող Wahaha ընկերությունն ու երկրի ամենախոշոր բանկերից մեկը` China Construction-ը:
-«Մանչեսթեր Յունայթեդը» Չինաստանի հետ երկարամյա կապ ունի: Այստեղ թիմն անցկացրել է 11 ընկերական հանդիպում: Առաջին այցը եղել է 1975 թվականին, իսկ վերջինը` անցած տարվա օգոստոսին:
Սէր Ալեքսին ու իր ակումբին Շանհայում դիմավորեց երկրպագուների հոծ բանակը,- հայտնել է «Յունայթեդի» կոմերցիոն տնօրեն Ռիչարդ Արնոլդը:
Ավելացնենք, որ անցած տարի «Յունայթեդը» աշխատել է 117.6 մլն ֆունտ միայն կոմերցիոն գործընկերների հետ կնքած պայմանագրերից: