Անգլիայի գավաթի 3-րդ փուլի երկրորդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալեց «Վեստ Հեմ Յունայթեդին»:
Առաջին խաղակեսի 9-րդ րոպեին Չիչարիտոյի փոխանցումից հետո Ուեյն Ռունին բացեց հաշիվը: Ամբողջ խաղն անցավ «մանկունյանցիների» առավելությամբ և նրանց ճնշումը «Վեստ Հեմի» դարպասին 11 մետրանոց բերեց, որը սակայն չկարողացավ իրացնել Ուեյն Ռունին: Հետագայում էլ «Յունայթեդը» մի քանի գոլային պահեր ստեղծեց, սակայն ավելին անել չհաջողվեց: Խաղն ավարտվեց «Յունայթեդի» նվազագույն հաշվով առավելությամբ:
Այսպիսով, «կարմիր սատանաները» կշարունակեն իրենց պայքարը Անգլիայի գավաթում:
Գոլ. Ռունի՝ 9ր