«Չելսիի» հաջորդ մարզչի հնարավոր թեկնածուների թիվը անակնկալ կերպով համալրեց «կապույտների» նախկին ֆուտբոլիստ Ջանֆրանկո Ձոլան, ով այժմ գլխավորում է «Ուոթֆորդը»:
Ինչպես հայտնի է, «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը այդպես էլ չկարողացավ համաձայնության գալ Խոսեպ Գվարդիոլայի հետ, ով արդեն պայմանագիր է ստորագրել Մյունխենի «Բավարիայի» հետ:
Այժմ «Չելսին» դարձյալ փնտրում է Ռաֆայել Բենիտեսին փոխարինող: Daily Mirror-ի հաղորդմամբ «ազնվականների» ուշադրության կենտրոնում հայտնվել է Ջանֆրանկո Ձոլան:
«Կապույտները» հետաքրքրվում են նաև Ֆրենկ Ռայկարդով, ով օրեր առաջ հեռացվեց Սաուդյան Արաբիայի գլխավոր մարզչի պաշտոնից, «Մադրիդի Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոով, Դորտմունդի «Բորուսիայի» մարզիչ Յուրգեն Կլոպով, «Սուոնսիի» մարզիչ Միքայել Լաուդրոպով և «Ատլետիկոյի» մարզիչ Միմեոնեով: