Daily Mail պարբերականի փոխանցմամբ «Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է գերմանական «Աուգսբուրգի» երկրորդ թիմի 19-ամյա դարպասապահ Դին Սանտանջելոյի հետ պայմանագիր կնքելուն:
Ըստ պարբերականի՝ «մանկունյանցիները» պատրաստվում են վարձավճարով հանձնել թիմի մի քանի երիտասարդ դարպասապահներին և հնարավորություն տալ Սանտանջելոյին դրսևորել իրեն մանչեսթերյան ակումբում:
19-ամյա ֆուտբոլիստը ծնվել է Լոնդոնում, սակայն առաջին անգամ իր մասին բարձրաձայնել է Շվեյցարիայում, այնուհետև վերադարձել է և սովորել «Ռեդինգում»: Ավելի ուշ նա մեկնել է Գրեմանիա՝ խաղային պրակտիկա ձեռք բերելու:
-Հայրիկիս զանգել են «Մանչեսթեր Յունայթեդից» չորեքշաբթի օրը:
Այս հանգստյան օրերին մեկնում եմ Անգլիա, որտեղ պետք է ստորագրեմ պայմանագիրը,- ասել է Սանտանջելոն: