«Քուինս Պարկ Ռեյնջերսը» պաշտոնապես հայտնել է գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապի որոշումը, ըստ որի թիմի նոր ավագը Կլինտ Հիլն է:
Վերջին խաղերում, չնայած Պակ Ջի Սունի վերադարձին, հենց 34-ամյա ֆուտբոլիստն էր կրում ավագի թևկապը: Ջի Սունին գնելով «Մանչեսթեր Յունայթեդից»՝ Մարկ Հյուզը նշանակեց թիմի ավագ: Սակայն Ռեդնապը կարծում է, որ Հիլը ավելի լավ կարող է կատարել այդ պարտականությունը:
-Հիլը հիանալի վարպետություն ունի: Նա լավ ֆուտբոլիստ է և իսկական պրոֆեսիոնալ: Այն պահից, երբ ես տեղափոխվեցի այստեղ, նա առանձնացավ մյուսներից: Նա կարող է լավ օրինակ լինել մյուս խաղացողների համար:
Ես միշտ գիտեմ ինչ սպասեմ Հիլից, երբ նա խաղադաշտում է,- ասել է Ռեդնապը:
Ավելացնենք, որ Հիլի պայմանագիրը «ռեյնջերների» հետ կլրանա ընթացիկ մրցաշրջանի ավարտին: