«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ամփոփել է Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի հետաձգված «Արսենալ»-«Վեստ Հեմ» խաղը (5:1), ինչպես նաև նշել նորեկների առաջընթացի մասին, որոնց ակումբը ձեռք էր բերել անցած ամառ:
-Ակումբի նորեկներն ավելի ու ավելի լավ են խաղում: Պոդոլսկին գոլ խփեց և հիանալի գոլային փոխանցումներ կատարեց:
Ժիրուն աճում է, և իհարկե, Կազորլան. Մենք նրա մակարդակը գիտենք:
Կարծում եմ՝ մենք շատ լավ խաղացինք: Եվ 10 րոպեում սպանեցինք խաղի ինտրիգը:
Եթե նայեք վիճակագրությանը, ապա կտեսնեք, որ մենք տնային խաղերում ավելի շատ գոլեր ենք խփել:
Երբեմն խնդիրներ ունենում էինք, բայս այսօր ամեն ինչ լավ ընթացավ: Մենք մի քանի հիանալի գոլեր խփեցինք:
Ակումբն ավելի վճռական է դառնում: Հավատում եմ, որ մենք ունենք որակներ, որոնք կօգնեն մեզ մրցաշարային աղյուսակում ավելի վերև բարձրանալ մինչև մրցաշրջանի ավարտը,- ասել է Վենգերը: Sky Sports