The Independent-ի փոխանցմամբ «Նյուքասլը» տեղեկացրել է թիմի ավագ Ֆարբրիսիո Կոլոչինիին, որ դատի կտա նրան, եթե նա ամեն դեպքում որոշի հեռանալ ակումբից առանց «Նյուքասլի» ղեկավարության համաձայնության:
31-ամյա պաշտպանը փորձում է վերադառնալ Արգենտինա և նախկինում արդեն փորձեր արել է պայմանավորվելու «Նյուքասլի» հետ գործող պայմանագիրը չեղյալ համարելու համար: Այս շաբաթ կողմերը բանակցեցին, սակայն այս բանակցությունները ոչինչ չտվեցին:
Երեկ մամուլը տարածեց, որ Կոլոչինին պատրաստ է լքել ակումբը առանց ստանալու ղեկավարության թույլտվությունը: Արգենտինացու՝ հայրենիք վերադառնալու ուժգին ցանկությունը կապված է նրա անձնական խառնվածքի հետ:
Հաշվի առնելով Ֆաբրիսիոյի՝ անցած տարի կնքած 4-ամյա պայմանագիրը՝ «Նյուքասլի» սեփականատեր Մայք Էշլին զգուշացրել է, որ աշխատանքային պայմանագրի ցանկացած խախտում կհանգեցնի դատական գործընթացի: Բացի այդ արգենտինացի ֆուտբոլիստին հայտնել են, որ սեփական պայմանագիրը գնելը կարժենա 7 մլն ֆունտ: