«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հերքել է լուրերն այն մասին, թե իր ակումբը հետաքրքրվում է «Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյայի ծառայություններով:
-Մենք չենք հետաքրքրվում Վիլյայով: Կցանկանայինք բարելավել մեր խաղը հենց մեր ռեսուրսների միջոցով: Մենք ի վիճակի ենք դա անել:
Մեծ ռիսկ է գնել ֆուտբոլիստներ հունվարին: Ավելի մեծ, քան ամռանը: Պետք է սահմանափակել այն ֆուտբոլիստների թիվը, որոնց կարելի է ձեռք բերել հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ: Goal.com