«Նյուքասլի» հարձակվող Նեյլ Ռեյնջերը ձեջբակալվել է բռնաբարության կասկածանքով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ըստ աղբյուրի՝ երեկ Նորտրումբիի ոստիկանական բաժանմունք մի կին է զանգահարել և հայտնել, որ Ռեյնջերը բռնաբարել է իրեն Jesmond հյուրանոցում չորեքշաբթի գիշեր լույս հինգշաբթի: Հենց նույն օրն էլ 21-ամյա ֆուտբոլիստը հարցաքննվել է:
«Հինգշաբթի օրը՝ հունվարի 24-ին, մի կին ոստիկանությանը հայտնել է, որ իրեն գիշերը բռնաբարել են Jesmond հյուրանոցում: 21-ամյա տղամարդը, որն ապրում է Forest Hall շրջանում, ձերբակալվել է բռնաբարության կասկածանքով:»,- գրված է ոստիկանության պաշտոնական հայտարարության մեջ:
Նշենք, որ իր կարճատև կարիերայի ընթացքում Ռեյնջերը առաջին անգամ չէ, որ նման պատմությունների մեջ է ընկնում, որոնք ավարտվում են ձերբակալությամբ և տուգանքներով: