Անգլիայի գավաթի 4-րդ փուլում հանդիպեցին Պրեմիեր Լիգան ներկայացնող երկու ակումբներ: «Ստոկ Սիթին» սեփական հարկի տակ ընդունեց «Մանչեսթեր Սիթիին»:
Խաղն ընթացավ հանգիստ պայքարում: Թիմերին 85 րոպե պահանջվեց առաջին և միակ գնդակը խփելու համար: «Քաղաքայինների» արգենտինացի պաշտպան Պաբլո Սաբալետան խաղավերջին հաղթանակ պարգևեց «Սիթիին»:
Պաշտպանի խփած գնդակը օգնեց «Սիթիին» շարունակել պայքարը Անգլիայի գավաթում:
Գոլ. Սաբալետա՝ 85ր