Անգլիայի գավաթի 4-րդ փուլի այսօրվա վերջին խաղում հանդիպեցին Պրեմիեր Լիգան ներկայացնող երկու ակումբներ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ֆուլհեմը»:
Խաղի առաջին րոպեներին «կարմիր սատանաները» առաջ անցան հաշվի մեջ: 11 մետրանոցից գնդակը լոնդոնյան ակումբի դարպասը ուղարկեց Ռայան Գիգգսը՝ 1:0: Առաջին խաղակեսում ընթացավ բավական լարված պայքար և թիմերը մի քանի պահ ունեցավ դարպասը գրավելու:
Երկրորդ խաղակեսը անցավ «մանկունյանցիների» բացահայտ առավելությամբ: Նախ 50-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Ուեյն Ռունին, իսկ հետո դուբլի հեղինակ դարձավ Խավիեր Էրնանդեսը:
«Ֆուլհեմին» միայն 77-րդ րոպեին հաջողվեց խփել հեղինակության գնդակը՝ 4:1:
«Յունայթեդը» հաղթահարեց «Ֆուլհեմի» արգելքը և դուրս եկավ գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչ:
Գոլեր. Գիգգս՝ 3ր (11մ), Ռունի՝ 50ր, Էրնանդես՝ 52ր, 66ր, Հյուզ՝ 77ր