«Վեստ Բրոմվիչի» հարձակվող Պիտեր Օդեմվինգիեն մեկնաբանել է «Քուինս Պարկ Ռեյնջերս» տեղափոխվելու հետ կապված իրավիճակը:
-Ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ ինձ գրավոր թույլ չի տվել վարել բանակցություններ «ՔՊՌ»-ի հետ: Բայց երբ դու ջենտլմենի պես ես վարվում, համաձայնության գալը դժվար չի լինում:
Առավոտվանից ես պետք է մարզման լինեի: Երբ այն ավարտվեց, ինձ հասկացրին, որ տրանսֆերի բոլոր մանրամասները հարթվել են, այնպես որ ես հրաժեշտ տվի բոլորին: Վստահ էի, որ ակումբները համաձայնության են եկել:
Մինչև Լոնդոն 2 ժամ է, և ես գիտեի, որ պետք է այնտեղ հասնեմ, քանի որ գործարքը 90 տոկոսով պատրաստ էր: Իսկ հետո ամեն ինչ հանկարծ խզվեց,- ասել է Օդեմվինգիեն:
Հիշեցնենք, որ երեկ Օդեմվինգիեն լուսանկարվել էր «Լոֆտուս Ռոուդի» մոտ:
«Վեստ Բրոմվիչի» նախագահ Ջերեմի Պիսը հայտնել էր ավելի վաղ, որ ակումբը գրավոր թույլ չի տվել ֆուտբոլիստին բանակցել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հետ: Sky Sports