«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոստովանել է, որ երջանիկ կլիներ վերադառնալ Անգլիայի ազգային հավաքական, եթե իր ծառայությունների կարիքը մի օր նորից զգացվի:
Ռիոն չի խաղում Անգլիայի համար Եվրո-2012-ի ընտրական փուլի Շվեյցարիայի հետ խաղից սկսած 2011 հունիսից: Անգլիացիների գլխավոր մարզիչ Ռոյ Հոդջսոնն ավելի ուշ չհրավիրեց Ֆերդինանդին՝ մասնակցելու Եվրո-2012-ին «ֆուտբոլային պատճառներով»:
Այնուամենայնիվ, բոլորի համար պարզ է, որ մարզիչը չէր ցանկանում հավաքականի հանդերձարան բերել Ֆերդինանդի և «Չելսիի» պաշտպան Ջոն Թերիի միջև ծագած կոնֆլիկտը:
Սակայն այժմ Թերրին ավարտել է ելույթները հավաքականի կազմում և ոչինչ չի խանգարում 34-ամյա Ֆերդինանդին վերադառնալ միջազգային մակարդակի: Ռիոն որոշել է հիշեցնել իր մասին և հայտնել է, որ առաջվա պես պատրաստ է խաղալ ազգային հավաքականի համար:
-Ես ոչ մեկից չեմ առանձնանում: Ես սիրում եմ խաղալ Անգլիայի ազգային հավաքականի համար: Եթե դա անհնար է, ապա ես կանեմ այն, ինչ շարունակում եմ անել «Մանչեսթեր Յունայթեդում»:
Ահա և վերջ: Գլխավոր մարզիչն ինձ չի հրավիրում հավաքական: Եթե ինձ կանչեն, ապա ես կհավաքեմ ճամպրուկս և միանգամից կմեկնեմ այնտեղ,- հայտնել է Ֆերդինանդը #5 Magazine ամսագրին տված հարցազրույցում: