«Չելսիի» հարձակվող Դեմբա Բան ստացել է բժիշկների թույլտվությունը՝ մասնակցելու շաբաթ օրը կայանալիք «Ուիգանի» դեմ խաղին «Սթեմֆորդ Բրիջում»:
Պրեմիեր Լիգայի նախորդ տուրում «Նյուքասլի» դեմ հանդիպման ժամանակ Բան կոտրեց քիթը: Օրերս սենեգալցին մեկնել էր Միլան, որպեսզի տեղի կլինիկաներից մեկում պատրաստի պաշտպանիչ դիմակ դեմքի համար: Այս դիմակով Բան կարողացավ վերադառնալ մարզումներին և շաբաթ օրը պատրաստ կլինի դաշտ դուրս գալ և օգնել իր թիմին:
Ինչպես հայտնում է ESPN-ը, «ազնվականների» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մտադիր է Բային թողնել պահեստայինների նստարանին և առաջին րոպեներից դաշտ հանել Ֆերնանդո Տորրեսին: