«Միլանի» հարձակվող Բոյան Կրկիչը, որի իրավունքները պատկանում են «Բարսելոնային», հնարավոր է կարիերան շարունակի «Մանչեսթեր Սիթիում»: Այս մասին հայտնում է Football Italia-ն:
Ըստ աղբյուրի՝ իտալական ակումբը չի պատրաստվում գնել 22-ամյա հարձակվողի իրավունքները «Բարսելոնայից» 14 մլն եվրոյով:
Ինչպես հայտնում են, «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրվում է իսպանացու ծառայություններով:
Ընթացիկ մրցաշրջանի 15 հանդիպումներում Կրկիչը խփել է 3 գնդակ և կատարել 2 գոլային փոխանցում: