«Վեստ Բրոմվիչի» դարպասապահ Բեն Ֆոսթերը հայտնել է, որ երեկ կայացած հանդիպումը լավագույնն էր նրա կարիերայում: Պրեմիեր Լիգայի շրջանակներում «Վեստ Բրոմվիչը» 0:2 հաշվով հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ:
29-ամյա անգլիացին դարձավ սենսացիայի գլխավոր հերոսներից մեկը: Բենը ոչ միայն հիանալի սեյվեր կատարեց, այլև հիանալի ձևով հետ մղեց Սթիվեն Ջերարդի 11 մետրանոց հարվածը:
-Կարծում եմ՝ ետ մղած 11 մետրանոցը դարձրեց այն այդպիսին (կարիերայիս լավագույն հանդիպումը): Ժամանակին «Բիրմինգհեմի» կազմում լավ հանդիպում եմ անցկացրել «Չելսիի» դեմ, այդ ժամանակ մենք հաղթեցինք 1:0 հաշվով:
Ես լավ խաղացի այդ խաղում և Լիգայի գավաթի եզրափակչում: Սակայն 11 մետրանոցն ու այն փաստը, որ մենք հաղթեցինք «Էնֆիլդում», այսօրվա խաղը բարձրացավ դրանցից վերև,- հայտնել է Ֆոսթերը: Daily Express