Այսօր Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Սանտյագո Բեռնաբեոյում»:
Հյուրերը առաջինը հասան հաջողության: 20-րդ րոպեին աչքի ընկավ Դենիել Ուելբեքը, ում 10 րոպե հետո գոլով պատասխանեց Կրիշտիանու Ռոնալդուն՝ 1:1:
Երկրորդ խաղակեսում, չնայած մի քանի վտանգավոր պահերին, այդպես էլ հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց: Թիմերի առաջին հակամարտությունը խաղաղ ելք ունեցավ:
Գոլեր. Ուելբեք՝ 20ր, Ռոնալդու՝ 30ր