«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը հայտնել է, որ իր թիմի հարձակվող Լուիս Սուարեսը կարող է ճանաչվել տարվա լավագույն խաղացող:
Այս պահին Սուարեսն արդեն խփել է 23 գնդակ բոլոր առաջնություններում: Լավագույն ռմբարկուների ցուցակում նա հետ է մնում միայն «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսիից: Ընդհանուր առմամբ, ընթացիկ մրցաշրջանը լավագույնն է ուրուգվայցու ամբողջ կարիերայի ընթացքում:
Այսպիսի կարծիք ունի նաև Ջերարդը, որը հիանալի համագործակցում է Լուիսի հետ դաշտում:
-Ինձ համար նա տարվա խաղացողն է ոչ միայն այս առաջնությունում, այլև շատ այլ առաջնություններում: Ակնհայտ է, որ կա մեկ կամ երկու ֆուտբոլիստ, որ կարող են ասել, որ իրենք ավելի լավ են անցկացնում ընթացիկ մրցաշրջանը, քան նա:
Ինչքա՞ն լավը նա կարող է դառնալ: Վստահ չեմ, սակայն սա սարսափելի միտք է, եթե Լուիսը բարելավի իր խաղն այս մրցաշրջանի հետ համեմատած,- հայտնել է Ջերարդը: BBC