Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու գործակալը հայտնել է, որ չնայած «Բավարիայի» հետաքրքրությանը, «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ հնարավորություն ունի ձեռք բերել լեհ հարձակվողին:
Լուրերի համաձայն, ընթացիկ մրցաշրջանի ավարտին Լևանդովսկուն ձեռք բերելու համար առաջարկ կանի Մյունխենի «Բավարիան»: Ֆուտբոլիստի գործակալի հաղորդմամբ «Բորուսիայի» ռմբարկույի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:
-Շատ ակումբներ են հետաքրքրված Ռոբերտի ծառայություններով, այդ թվում նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: Առայժմ ոչ մի կոնկրետ առաջարկ չկա,- ասել է ֆուտբոլիստի գործակալ Ցեզար Կուչարսկին: The Sun
Հիշեցնենք, որ Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվողի պայմանագիրը գերմանական ակումբի հետ կլրանա 2014թ-ի ամռանը: