«Արսենալի» պաշտպան Բակարի Սանյան չի կարողանալու օգնել իր թիմին Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրում կայանալիք «Տոտտենհեմի» հետ խաղի ժամանակ:
Ֆրանսիացին դեռ չի ապաքինվել ծնկի վնասվածքից: Այս մասին հայտնում է ESPN-ը՝ հղում անելով «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին:
Հիշեցնենք, որ Սանյան վնասվածքը ստացել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Բավարիայի» հետ խաղի ժամանակ (1:3):