«Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարտին Յոլը վախենում է, որ իր ակումբը մեծ խնդիրներ կունենա, եթե առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում չերկարաձգի պայմանագրերը հիմնական կազմի մի շարք խաղացողների հետ:
Այս մրցաշրջանի ավարտից հետո թիմի միանգամից 12 ֆուտբոլիստների կամ գործող պայմանագրերն են լրանում, կամ վարձակալության ժամկետն է մոտենում ավարտին: Յոլի կարծիքով բանակցությունների անհաջող ելքը մեծ խնդիրներ կառաջացնի:
-Կարծում եմ՝ եթե ունեք այնպիսի խաղացողներ, որոնց պայմանագրերը մոտենում են ավարտին, ապա դա կարող է խնդիրներ առաջացնել: Հուսանք, որ մենք լավ կհաղթահարենք այս իրավիճակը:
Յուրաքանչյուր խաղացողի հետ բանակցությունները յուրովի են: Օրինակ, Դամյեն Դաֆի հետ ամեն ինչ բավականին հեշտ էր: Մենք համաձայնության եկանք մեկ շաբաթվա ընթացքում:
Հուսամ՝ առաջիկա երկու շաբաթների ընթացքում մենք կերկարաձգենք ևս երկու-երեք խաղացողների հետ պայմանագրերը: Նրանց թվում են Բրեդե Հանգելանդն ու Ֆիլիպ Սանդերոսը,- հայտնել է Յոլը: Daily Mail