«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է, որ թիմի վետերան Ռայան Գիգգսի հոբելյանական 1000-րդ խաղը տեղի կունենա Մադրիդի «Ռեալի» հետ:
Գիգգսը, ով այս շաբաթ երկարաձգեց պայմանագիրը ևս մեկ տարով, հայտավորված չէր «Նորվիչի» հետ խաղին, որում «մանկունյանցիները» հաղթեցին 4:0 հաշվով: Սէր Ալեքսը հատուկ էր որոշել 39-ամյա Գիգգսին պահել Չեմպիոնների Լիգայում «Ռեալի» հետ պատասխան խաղի համար:
-Գիգգսը կմասնակցի «Ռեալի» հետ խաղին: Մենք չենք կարող բաց թողնել այդպիսի պահը: Նա արժանի է դրան,- ասել է Ֆերգյուսոնը: MUTV