«Մանչեսթեր Յունայթեդը» պարգևատրելու է ձախ պաշտպան Պատրիս Էվրային նոր մեկամյա պայմանագրով: Այս մասին հայտնում է Goal պարբերականը:
Ընթացիկ մրցաշրջանի սկսելուց առաջ «մանկունյանցիների» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը լուրջ կասկածներ ուներ Էվրայի վերաբերյալ: «Յունայթեդը» խաղացող էր փնտրում այդ դիրքի համար, սակայն վերջ ի վերջո սահմանափակվեց Ալեքսանդր Բյուտների տրանսֆերով:
Այնուամենայնիվ, այս իրավիճակը դրական ազդեց 31-ամյա Էվրայի վրա: Նա հաջողության է հասել իր խաղում և ընդհանրապես ընթացիկ մրցաշրջանում լավ մակարդակի ֆուտբոլ է ցուցադրում:
Ֆրանսիացու գործող պայմանագիրը լրանում է միայն հաջորդ մրցաշրջանի ավարտից հետո: «Յունայթեդը» պատրաստ է երկարաձգել պայմանագիրը Պատրիսի հետ: