«Ռեդինգի» սեփականատեր Անտոն Զինգարևիչը հերքել է լուրերն այն մասին, թե թիմի նոր գլխավոր մարզիչը հնարավոր է դառնա Դիկ Ադվոկատը: Այս մասին հայտնում է Советский спорт-ը:
-Ադվոկատը «Ռեդինգո՞ւմ»: Ոչ, դա ճիշտ չէ,- հայտնել է նա:
Այսօր նաև տեղեկություն է տարածվել այն մասին, որ «Ռեդինգը» գլխավորելու է «Չելսիի» նախկին մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն: Հիշեցնենք, որ երեկ Զինգարևիչը գործից ազատեց Բրայան Մակդերմոտտին: