«Նյուքասլ Յունայթեդը» պատրաստվում է ամռանը բաժանվել թիմի ֆրանսիացի վինգեր Գաբրիել Օբերտանից:
Ֆուտբոլիստը իր կարիերան անգլիական ֆուտբոլում սկսել է 2009թ-ից: 2011թ-ին Օբերտանը «Մանչեսթեր Յունայթեդից» 3 մլն ֆունտով տեղափոխվեց «Սեյնտ Ջեյմս Պարկ»:
Ինչպես «Յունայթեդում», այնպես էլ «Նյուքասլում» Գաբրիելի գործերը հաջող չստացվեց: Ֆուտբոլիստին խանգարում են վնասվածքները: Ֆրանսիացին հունվարից դաշտ դուրս չի եկել:
Ինչպես հաղորդում է talkSPORT-ը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին «Նյուքասլը» կվաճառի Օբերտանին: Արդեն հայտնի է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ֆրանսիական մի քանի ակումբները: