«Արսենալի» պաշտպան Բակարի Սանյան և վինգեր Լուկաս Պոդոլսկին չեն հասցնի ապաքինվել մինչև շաբաթ օրը կայանալիք «Սուոնսիի» հետ խաղը:
Երկու խաղացողներն էլ առողջական խնդիրների պատճառով չորեքշաբթի օրը բաց թողեցին Չեմպիոնների Լիգայում «Բավարիայի» հետ հանդիպումը: Սանյային դեռ անհանգստացնում է ծունկը, իսկ Լուկասին՝ կոճը:
Առողջական խնդիրներ ունի նաև Ջեկ Ուիլշերը, ով կոճի վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ մեկ ամիս: Խաղին չի կարողան մասնակցել նաև Կիերան Գիբսը:
-Սանյան և Պոդոլսկին չեն վերադառնա: Ինչպես գիտենք, Ուիլշերը նույնպես: Այսպիսով կարելի է ասել, որ դաշտ է վերադարձել միայն Նաչո Մոնրեալը, ով Չեմպիոնների Լիգայում անհասանելի էր մեզ համար:
Կարծում եմ, որ Գիբսը չի խաղա շաբաթ օրը: Նա վնասվածք չունի, սակայն մենք պետք է զգույշ լինենք: Հավանաբար նա կբացակայի,- ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Արսեն Վենգերը: