«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը կարծում է, որ տարվա լավագույն ակումբը «Սուոնսի Սիթին» է:
Հիշեցնենք, որ Միքայել Լաուդրուպի ղեկավարությամբ «կարապները» ընթացիկ մրցաշրջանում նվաճեցին վերջին 40 տարվա մեջ իրենց առաջին տիտղոսը՝ Լիգայի գավաթը: Հաջող է ընթանում թիմի գործերը նաև Պրեմիեր Լիգայում:
Ֆերգյուսոնը կարծում է, որ այս տարի «Սուոնսին» իր խաղով բարձրացել է մի նոր մակարդակի:
-«Սուոնսին» հիանալի ակումբ է, իսկ Միչուն՝ իսկական բացահայտում: Ֆուտբոլիստը, ում ձեռք են բերել ընդամենը 2 մլն ֆունտով, դարձել է 20 գոլի հեղինակ: Սա արդեն լուրջ ձեռքբերում է:
Չեմ կարող ասել, թե «Սուոնսիի» հաջողությունը անսպասելի էր, սակայն նրանք իսկապես բարելավել են իրենց խաղը: Անցած մրցաշրջանում նրանք կարողացան պահել տեղը Պրեմիեր Լիգայում, իսկ այժմ նրանք ուժեղ մրցակից են դարձել:
Նրանք նաև գավաթ նվաճեցին: Ես կարող եմ ասել, որ «Սուոնսին» տարվա ակումբն է, իսկ Միչուն՝ հիանալի ձեռքբերում,- Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում Sport Mole-ը:
Նշենք, որ «Սուոնսին» Պրեմիեր Լիգայի այն եզակի ակումբներից է, որոնք այս մրցաշրջանում կարողացել են միավոր կորզել «Յունայթեդից»: «Լիբերթի» մարզադաշտում կայացած խաղը ավարտվել է 1:1 հաշվով: