• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆիլ Ջոնսը կարող է մասնակցել «Չելսիի» հետ խաղին

Ֆիլ Ջոնս«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ֆիլ Ջոնսը ունի բոլոր շանսերը մասնակցելու «Չելսիի» հետ Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչի վերախաղարկմանը, որը տեղի կունենա երկուշաբթի երեկոյան:

Ինչպես հայտնի է, շաբաթ օրը «մանկունյանցիները» Պրեմիեր Լիգայի շրջանակներում կմրցեն «Սանդերլենդի» հետ, իսկ երկուշաբթի օրը «Չելսիի» հետ կվիճարկեն Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի ուղեգիրը: Խաղային այս գրաֆիկի պայմաններում Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հավանաբար կկատարի կազմի ռոտացիա:

The Guardian-ի հաղորդմամբ, Ֆերգյուսոնը կրկին կարող է օգտվել Ֆիլ Ջոնսի ծառայություններից, ով բացակայում է Անգլիայի գավաթում «Ռեդինգի» հետ հաղթական խաղից հետո (2:1):

-Ֆիլ Ջոնսի վերադարձը մոտ է,- հայտնել է Սէր Ալեքսը:

Աղբյուրի հաղորդմամբ շոտլանդացի մարզիչը ցանկանում է Ջոնսին ևս մի քանի օր տալ մարզավիճակը վերականգնելու համար, որպեսզի ամբողջովին պատրաստ լինի «Չելսիի» հետ խաղին: Մարզչի տրամադրության տակ է նաև թիմի վետերան Փոլ Սքոուլզը, ով լուծել է առողջական խնդիրները և կարող է մասնակցել «Սանդերլենդի» հետ խաղին: