«Մանչեսթեր Յունայթեդը» պարզ հասկացրել է, որ չի պատրաստվում ամռանը բաժանվել թիմի մեքսիկացի հարձակվող Խավիեր Էրնանդեսից:
Լուրերի համաձայն, 24-ամյա Չիչարիտոյի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը», «Ռեալը» և «Ատլետիկոն»: Վերջիններս կփորձեն օգտվել այն հանգամանքից, որ Չիչարիտոն տեղ չի գտնում «Յունայթեդի» մեկնարկային կազմում:
Իսկապես, Էրնանդեսը սովորաբար մրցակցությունում զիջում է իր տեղը Ուեյն Ռունիին և Ռոբին Վան Պերսիին:
Սակայն «մանկունյանցիների» գլխավոր մարզիչը չի պատրաստվում բաժանվել ֆուտբոլիստից, ով ընթացիկ մրցաշրջանում արդեն 16 գոլ է հեղինակել:
-Էրնանդեսը «Յունայթեդի» հետ երկարաժամկետ պայմանագիր ունի: Մենք կմերժենք նրա տրանսֆերի համար ցանկացած առաջարկ: Ես մշտապես խոսում եմ ֆուտբոլիստների հետ, հատկապես նրանց, ովքեր ոչ հաճախ են խաղում: Ես Խավիերին ասել եմ, որ ինձ համար հեշտ չէ նրան մեկնարակային կազմում չըդգրկելը:
Նա արդյունավետության փայլուն վիճակագրություն ունի: Դա մշտապես կլինի իր հետ, որովհետև նա տուգանային հրապարակում ֆանտաստիկ ֆուտբոլիստ է:
Սակայն դժվար է, երբ քո մրցակիցը Ռոբին Վան Պերսին է: Բացի այդ, մենք ունենք նաև Ուելբեքին, Ռունիին և Կագավային: Դա ուժեղ ակումբի դրական կողմերն են,- ասել է Ֆերգյուսոնը: