«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին հայտնել է, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը լոնդոնյան ակումբի ղեկավարների ճնշման տակ է իրեն վաճառել «Սիթիին»:
2011թ-ի օգոստոսին «զինագործները» Նասրիին 24 մլն ֆունտով վաճառեցին «Մանչեսթեր Սիթիին»: Նասրիի խոսքերով, Վենգերը սիտպված էր լսել առաջարկը, քանի որ ակումբի ամերիկացի սեփականատերը չէր ցանկանում գումարներ կորցնել այն ֆուտբոլիստից, ում պայմանագիրը լրանում էր մեկ տարուց:
Կրոնկեն ցանկանում էր հասկացնել, որ միայն ինքը կարող է զբաղվել «Արսենալի» տրանսֆերային քաղաքականությամբ, ինչը Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի համար անընդունելի էր:
-Վենգերն ինձ ասաց, որ Սեսկը կհեռանա, բայց ես կմնամ, սակայն Կրոնկեն շատ փող էր ուզում: Երբ Սեսկը արդեն հեռացել էր, մարզիչն ասաց, որ մեր միակ ձեռքբերումը կլինի Ժերվինյոն: Այդ ժամանակ ինձ պայմանագրով մեկ տարի էր մնում, ինչի համար ես որոշեցի հեռանալ,- Նասրիի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: