Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչում «Բենֆիկայի» հետ ոչ-ոքի խաղից հետո «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն հայտնել է, որ իր ֆուտբոլիստներից հնարավոր չէր ավելին պահանջել:
Երեկ «կաչաղակները» չկարողացան լրացնել երկու գոլի տարբերությունը, որն առաջացել էր առաջին խաղի ժամանակ: «Նյուքասլը» ոչ-ոքի խաղաց և լքեց առաջնությունը:
Հետխաղյա մամլո ասուլիսի ժամանակ Պարդյուն հայտնեց, որ հպարտանում է իր ֆուտբոլիստներով:
-1:0 հաշվից հետո մենք ունեցանք երկու կամ երեք պահ, սակայն չէինք կարող ավելին պահանջել տղաներից:
Մրցակիցը շատ ուժեղ էր: Նրանք հիանալի թիմ ունեն: Այնպես որ, ես հպարտ եմ մեր ֆուտբոլիստներով: Մենք ուղղակի չկարողացանք ավելին անել,- ասել է Պարդյուն: Sky Sports