«Սուոնսի Սիթիի» դարպասապահ Միխել Վորմը խոստովանել է, որ ուրախ կլիներ աշխատել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի հետ:
Արդեն մի քանի ամիս է, ինչ մամուլում խոսվում է, որ «կարմիրները» ամռանը կարող են բաժանվել Ռոսե Ռեյնայից: Վորմը, ով օրեր առաջ հերքեց «Բարսելոնայի» հետ բանակցություններ սկսելու մասին լուրերը, դեմ չէ տեղափոխվել «Լիվերպուլ»:
-Ռոջերսի հետ աշխատելը յուրահատուկ էր: Մենք շատ լավ աշխատեցինք անցած մրցաշրջանում: Սակայն այժմ Ռեյնան «Լիվերպուլի» հիմնական դարպասապահն է, և մենք ոչ մի խոսակցություն չենք ունեցել:
Իմ անունը հաճախ կապվում է տարբեր ակումբների հետ: Բոլոր այդ լուրերը անհասկանալի է թե որտեղից են հայտնվում,- Liverpool Echo-ին տված հարցազրույցում ասել է Վորմը: