«Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտը հույս ունի, որ այսօր կայանալիք խաղում իր թիմը կկարողանա փչացնել «Մանչեսթեր Յունայթեդի» տոնը:
Եթե այսօր երեկոյան «Յունայթեդը» հաղթի «Օլդ Թրաֆորդում», ապա մրցաշրջանի ավարտից չորս տուր առաջ կնվաճի Պրեմիեր Լիգայի չեմպիոնական տիտղոսը: Շատերն արդեն հիմա սկսում են շնորհավորել «մանկունյանցիներին»:
Միևնույն ժամանակ «Վիլլան» շարունակում է պայքարել առաջնությունում տեղն ապահովելու համար, և յուրաքանչյուր խաղ նրանց համար հավասար է գավաթային եզրափակչի: Լամբերտը շարունակում է հուսալ, որ կվաստակի այդքան թանկ միավորներն ապագա չեմպիոնի մարզադաշտում:
-Տոնական մթնոլորտը կարող է օգնել մեզ: Այսպես ասեմ. չեմ ցանկանում, որ նրանք հաղթեն, քանի որ ցանկանում եմ, որ մենք փորձենք հաղթել այդ խաղում:
Մինչ այդ մենք այնքան էլ շատ վատ չենք խաղացել, լավ մարզավիճակում ենք գտնվում: Չնայած որ մեզանից ոչ մեկը ոչինչ չի ակնկալում, մենք մեկնում ենք այնտեղ հաղթելու համար,- հայտնել է մասնագետը: The Independent