«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը ճանաչվել է թիմի լավագույն խաղացող՝ ըստ մերսիսայդյան ակումբի երկրպագուների:
Ինչպես արդեն հայտնի է, «Նապոլիի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին հայտնվել է «Չելսիի» տրանսֆերային նպատակների մեջ:
«Քուինս Պարկ Ռեյնջերսի» կիսապաշտպան Ադել Տաարաբթը կարող ե տեղափոխվել ԱՄԷ: Խաղացողի ծառայություններով հետաքրքրվում է տեղական «Ալ-Այն» ակումբը:
«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան պաշտոնապես հայտնել է, որ ցանկանում է շարունակել վարձակալությամբ հանդես գալ Մադրիդի «Ատլետիկոյում» նաև հաջորդ մրցաշրջանում:
«Տոտտենհեմի» պաշտպան Քայլ Ուոլկերը հեռացել է Անգլիայի ազգային հավաքականի ճամբարից, որը պատրաստվում է Իռլանդիայի և Բրազիլիայի հետ ընկերական խաղերին:
Խաղային կարիերան ավարտած «Էվերթոնի» ավագ Ֆիլ Նևիլը կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի օգնականը:
«Աստոն Վիլլայի» դարպասապահ Շեյ Գիվենը ոչ բավարար խաղային պրակտիկայի պատճառով ցանկություն է հայտնել լքել ակումբը:
«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Պաոլո Դի Կանիոն հայտնել է, որ մտադիր է ամռանը նվազագույնը վեց նոր ֆուտբոլիստներով համալրել թիմի կազմը:
«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը պաշտոնապես հայտնել է Ռաֆայել Բենիտեսին ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին:
Պրեմիեր Լիգա տեղափոխվելու երրորդ ուղեգիրն այսօր վիճարկվեց «Ուեմբլի» մարզադաշտում: Այդ ուղեգիրը նվաճեց «Կրիստալ Փելեսը»՝ նվազագույն հաշվով հաղթելով «Ուոտֆորդին»: