Ինչպես հայտնում է Daily Star-ը, «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է «Ռեալ Մադրիդին» առաջարկ ներկայացնել Կրիշտիանու Ռոնալդուի համար:
«Քաղաքայինների» ղեկավարները պատրաստ են իրենց համաքաղաքացիների ցանկացած առաջարկ գերազանցել Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպանի համար, քանի որ նրանց կարծիքով «Յունայթեդը» հանդիսանում է ֆուտբոլիստի տրանսֆերի գլխավոր հավակնորդ: Նրանք պատրաստ են պորտուգալացուն շաբաթական 300 հզր ֆունտ վճարել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, ֆուտբոլիստը հայտարարել է, որ դեմ չէ վերադառնալ Անգլիա, որտեղ, իր կարծիքով, Եվրոպայի ամենադիտարժան ֆուտբոլն է անցկացվում: