• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Forbes-ը հրապարակել է ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը

Դևիդ ԲեքհեմForbes հեղինակավոր ամսագիրը հրապարակել է 2012 թվականին աշխարհի ամենաբարձր վարձատրված ֆուտբոլիստների ցուցակը, որը գլխավորում է Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը:

Ամսագրի տվյալներով, անցած տարի Բեքհեմը «ԼԱ Գալաքսիում» վաստակել է 6.5 միլիոն դոլար: Ֆուտբոլիստը ևս 44.1 մլն դոլար է վաստակել Adidas, Breitling, Coty, H&M, Sainsbury և այլ ընկերությունների հետ ունեցած գովազդային պայմանագրերից:

Ցուցակում Բեքհեմին հաջորդում են աշխարհի երկու ամենաուժեղ ֆուտբոլիստները: «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անցած տարի վաստակել է 43.5 մլն դոլար, որից 21.6 մլն-ը գովազդային պայմանագրերից: «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ակումբի կողմից ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է աշխարհում (21.2 մլն դոլար): Գովազդային պայմանագրերից ստացված գումարով հանդերձ արգենտինացին 2012 թվականին վաստակել է 40.3 մլն դոլար:

2012թ-ի 20 ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

1. Դևիդ Բեքհեմ (Անգլիա / «ՊՍԺ») – $ 50.6 մլն
2. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա / «Մադրիդի Ռեալ») – $ 43.5 մլն
3. Լիոնել Մեսսի (Արգենտինա / «Բարսելոնա») – $ 40.3 մլն
4. Սերխիո Ագուերո (Արգենտինա / «Մանչեսթեր Սիթի») – $ 20.8 մլն
5. Ուեյն Ռունի (Անգլիա / «Մանչեսթեր Յունայթեդ») – $ 20.3 մլն
6. Յայա Տուրե (Կոտ դը Իվուար / «Մանչեսթեր Սիթի») – $ 20.2
7. Ֆերնանդո Տորրես (Իսպանիա / «Չելսի») – $ 20.2 մլն դոլար
8. Նեյմար (Բրազիլիա / «Սանտոս») – $ 19.5 մլն դոլար
9. Կակա (Բրազիլիա / «Մադրիդի Ռեալ») – $ 19.3 մլն դոլար
10. Դիդիե Դրոգբա (Կոտ դը Իվուար / «Գալաթասարայ») – $ 17.8 մլն դոլար
11. Սթիվեն Ջերարդ (Անգլիա / «Լիվերպուլ») – $ 17.3 մլն դոլար
12. Էմանուել Ադեբայոր (Տոգո / «Տոտտենհեմ») – $ 16.7 մլն դոլար
13. Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա / «ՊՍԺ») – $ 16.6 մլն դոլար
14. Կարլոս Տևես (Արգենտինա / «Մանչեսթեր Սիթի») – $ 16.6 մլն դոլար
15. Սամուել Էտո’Օ (Կամերուն / «Անժի»)15.7 մլն դոլար
16. Սամիր Նասրի (Ֆրանսիա / «Մանչեսթեր Սիթի») $ 16 մլն դոլար
17. Ֆրենկ Լեմպարդ (Անգլիա/ «Չելսի») $ 15.7 մլն դոլար
18. Ջոն Թերրի (Անգլիա / «Չելսի») $ 15.6 մլն դոլար
19. Դավիդ Սիլվա (Իսպանիա / «Մանչեսթեր Սիթի) $ 15.4 մլն դոլար
20 Կարիմ Բենզեմա (Ֆրանսիա / «Մադրիդի Ռեալ») $ 14.9 մլ դոլար