• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

FSG-ն երկու ամսվա ընթացքում, ոչ մի բարենպաստ առաջարկ չի ստացել

Fenway Sports Group-ը, որին պատկանում է «Լիվերպուլը», երկու ամսվա ընթացքում ոչ մի բարենպաստ առաջարկ չի ստացել իր ակումբի համար։

Հիշեցնենք, որ նոյեմբերին FSG-ն հայտարարել էր «Լիվերպուլը» մասնակի կամ ամբողջությամբ վաճառելու պատրաստակամության մասին։ Ենթադրվում է, որ ամերիկացիները մերսիսայդյան ակումբը գնահատել են 2,7 միլիարդ ֆունտ ստեռլինգ։

«Լիվերպուլում» ներդրումներ կատարելու հնարավորությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել ներդրողների մոտ ամբողջ աշխարհից, սակայն The Athletic-ին հայտնի է դարձել, որ FSG-ն չի ստացել ոչ մի առաջարկ, որը կբավարարի ընկերության սպասումները:

Խոսքը ակումբի ամբողջական վաճառքի մասին է, որն այս պահին քիչ հավանական է թվում, ուստի FSG-ն կարող է միայն իր ակտիվում մասնաբաժին ունենալ: