• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

FWA-ի քվեարկության արդյունքում Հոլանդը ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Ֆուտբոլային գրողների ասոցիացիայի կողմից ճանաչվել է տարվա լավագույն խաղացող։

Անցած ամառ Դորտմունդի «Բորուսիայից» 51 միլիոն ֆունտ ստեռլինգով տեղափոխվելուց հետո «Սիթիի» կազմում Հոլանդը աչքի է ընկել իր գերմարդկային արդյունավետությամբ՝ 47 խաղում խփելով 51 գոլ:

Էրլինգի խաղը թույլ է տալիս «քաղաքացիներին» մտածել տրեբլի մասին, որը նախկինում կարողացել է նվաճել միայն  «Մանչեսթեր Յունայթեդը» 1999 թվականին։

Լրատվամիջոցների քվեարկության արդյունքում 22 ամյա նորվեգացին հավաքել է ձայների 82 տոկոսը՝ ամենաշատը Պրեմիեր լիգայի պատմության մեջ:

Հոլանդը դառնում է «Սիթիի» երրորդ խաղացողը, ով նվաճել է մրցանակը վերջին հինգ տարիների ընթացքում՝ Ռահիմ Ստերլինգից՝ 2018/19 և Ռուբեն Դիասից՝ 2020/21, հետո։

Էրլինգը խփեց իր 51 գոլերից 35-ը ԱՊԼ-ում՝ դրանով գերազանցելով Ալան Շիրերի և Էնդրյու Քոուլի ռեկորդը։

«Արսենալի» ֆուտբոլիստներ Բուկայո Սական և Մարտին Էդեգորը FWA-ի քվեարկության արդյունքում զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը:

Հետաքրքիր փաստեր