• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

PFA-ն հայտնել է «Տարվա խաղացող» կոչման հավակնորդներին

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցացիաՊրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցացիան (PFA) հայտնել է այն վեց ֆուտբոլիստների անունները, որոնք հավակնում են «Տարվա խաղացող» կոչմանը:

Այս հեղինակավոր մրցանակի տերը կորոշվի ֆուտբոլիստների քվեարկման արդյունքում: Նրա անունը հայտնի կդառնա ապրիլի վերջին Լոնդոնում անցկացվելիք հատուկ արարողության ժամանակ: Այս կոչմանն արժանանալու համար մրցում են Ռոբին վան Պերսին և Մայքլ Կարրիկը «Մանչեսթեր Յունայթեդից» Էդեն Ազարն ու Խուան Մատան «Չելսիից», Լուիս Սուարեսը «Լիվերպուլից» և Գարեթ Բեյլը «Տոտտենհեմից»:

Հիշեցնենք, որ 2012 թվականին «Տարվա խաղացող» ճանաչվեց վան Պերսին: Դրանից մեկ մրցաշրջան առաջ այդ մրցանակին արժանացավ Բեյլը: Մինչդեռ հոլանդացին և ուելսցին հիանալի մրցաշրջան են անցկացնում նաև այս տարի, որն էլ նրանց իրական հավակնորդ է դարձնում: Մամուլի կարծիքով մեծ են նաև Սուարեսի հնարավորությունները, որն այս պահին համարվում է Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկուն:

Բացի այդ PFA-ը հայտնել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք կմրցեն «Տարվա լավագույն երիտասարդ խաղացող» կոչման համար: Նրանք են Կրիստիան Բենտեկը «Աստոն Վիլլայից», Ռոմելու Լուկակուն «Վեստ Բրոմվիչից», Դենիել Ուելբեքը «Մանչեսթեր Յունայթեդից» և Ջեկ Ուիլշերն «Արսենալից»:

Հետաքրքիր փաստեր